6006 դիտում
18:30 01-06-2017
«Անուշ լինի». Մրգաշատում ջրագիծը երկարում է ժամ առ ժամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մենք հենց նոր վերադարձանք Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից: Մենք՝ Վեոլիա Ջրի աշխատակիցներս ու մի խումբ լրագրողներ, ովքեր հետեւում էին գյուղում նոր ջրագծի կառուցման ընթացքին:
Միայն 10 տարի է անցել այստեղ ներգյուղային բաշխիչ ցանցի արդիականացումից, սակայն խողովակներն արդեն փոխարինելու անհրաժեշտություն է առաջացել: Նորոգելն այլեւ անհնարին է ու անիմաստ: Անթույլատրելի է նաեւ ջրի հետագա կորուստը:
Խողովակների այսպես արագ շարքից դուրս գալը թերեւս երկու բացատրություն ունի: Առաջինը՝ տեղի ակտիվ գրունտն է, որը քայքայում է մետաղը, եւ երկրորդը՝ նաեւ խողովակների գուցե ոչ ճիշտ ընտրությունն է նախկին ջրամատակարարի՝ «Նոր Ակունք» ընկերության կողմից: Ամեն դեպքում, Վեոլիա Ջուրը, միայն ընթացիկ տարվա հունվարից ձեռնամուխ լինելով ցանցի սպասարկմանը, արդեն կանգնած է համայնքում նոր շինարարություն կատարելու անհրաժեշտության առջեւ: Խոսքն այս պահին գյուղի ամենաերկար թիվ 10 փողոցի 1550 գծամետր ջրագծի ու դրա նրբանցքների 200 գծամետր երկարությամբ ջրագծերի մասին է: Ընդամենը՝ 1750 գծամետր:
Վեոլիա Ջրի «Արեւելք» տարածաշրջանի փոխտնօրեն Գաբրիել Մելիքսեթյանը տեղեկացրեց, որ տնօրինության «Արմավիր» տեղամասի կողմից արդեն իսկ փորվել է 500 մետր խրամուղի, որտեղ զոդվել է 100մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակ: Աշխատանքներն իրականացվում են հատված առ հատված, փողոցում երթեւեկը չխոչընդոտելու ու բնակիչներին պատճառվող կենցաղային անհարմարությունը նվազագույնի հասցնելու համար:
Հարկ է նշել Մրգաշատի գյուղապետարանի ակտիվ աջակցությունն այս հարցում: Ըստ համայնքապետ Գեւորգ Դանիելյանի, դա, ջրամատակարարումը շուտափույթ բարելավվելու ցանկությունից բացի, նաեւ պայմանավորված է գյուղի կենտրոնական փողոցը ասֆալտապատելու պլաններով: Բնական է, որքան արագ ավարտվի ջրագծի կառուցումը, այնքան շուտ հնարավոր կլինի սկսել ասֆալտապատումը:
Այստեղից էլ կողմերի փոխըմբռնումն ու սերտ համագործակցությունը: Գյուղապետարանը ջրմուղագործներին տրամադրել է վառելիք ու շինտեխնիկա, ինչպես նաեւ խոստացել է գյուղաբնակների շրջանում բացատրական աշխատանքի միջոցով ապահովել ջրաչափերը տներից դեպի փողոց տեղափոխելը, ինչպես դա պահանջվում է գործող կարգով: Մնացած նյութերը տրամադրում է ու աշխատանքները կատարում արդեն Վեոլիա ջուրը:
Նոր ջրագիծը երկարում է բառացիորեն ժամ առ ժամ: Այսպես, երբ մենք ժամանեցինք աշխատանքների վայր, բանվորները դեռ պատրաստվում էին բեռնատարից իջեցնել պոլիէթիլենային խողովակների «խուրձը», իսկ մեկնելիս, խողովակն արդեն տեղադրվում էր հենց նոր փորված խրամուղում:
Գյուղացիներն էլ էին գոհ. էհ, լավ ջրամատակարարումից ո՞վ կհրաժարվի: Նրանցից շատերը փողոցի ջրագծի կառուցմանը համընթաց նաեւ իրենց սեփական ջրագծերն էին արդիականացնում: Ավելին, նոր ջրագիծն այստեղ նաեւ որոշակիորեն լուծում է ջրի որակի խնդիր, քանի որ տարիներ շարունակ կբացառվեն վթարներն ու ջուրը աղբյուրից սպառողին կհասնի անաղարտ վիճակում:
Մի խոսքով, անուշ լինի, մրգաշենցիներ:
[b]Հանրային կապերի ծառայություն,
Վեոլիա Ջուր ՓԲԸ
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
3243 դիտում
14:39 12-04-2018
Դռնփակ նիստերը երկարում են. հունվարից ՎԻՎ նոր օրենսգիրք է գործելու. Դավիթ Հարությունյան
1562 դիտում
16:13 25-03-2021
Ինչու է երկարում զինվորների աճյունների նույնականացման գործընթացը. պարզաբանում պատասխանատուներից
Այս բաժնից
811 դիտում
12:31 25-11-2024
Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Շարմազանով
679 դիտում
11:53 25-11-2024
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է Գյումրիի ընտրություններին