211652_close_icon
views-count58099 դիտում article-date 15:56 21-03-2024

Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. «Անուշ լինի» ընկերության «Mitsubishi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի բեռնատարը Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներն և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Վիրավորներին, որոնցից մեկին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արթիկ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև Գյումրիի բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արթիիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Օպերաիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գւոմարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Ժիլբերտ Մարգարյանը և կրտսեր պարեկ Վարդան Ծառուկյանը:
Ժամանել են նաև ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Արթիկի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Անուշ լինի» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր