211652_close_icon
views-count2234 դիտում article-date 17:54 01-06-2017

Ալմաթիում բացվել է 1931-33 թվականների սովի զոհերի հուշարձանը

Ղազախստանի ամենախոշոր քաղաք Ալմաթիում՝ նախկին Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) շենքի մոտ, երեկ բացել են 1931-1933 թվականների համատարած սովի զոհերի հուշարձանը: Այս մասին հայտնում է ղազախական [url=https://vlast.kz/novosti/23234-v-almaty-otkryt-pamatnik-zertvam-goloda-1931-1933-godov.html]«Վլաստ»[/url] կայքը: Հուշարձանը բացել է Ալմաթիի քաղաքապետ Բաուիրժան Բայբեկը: Մայիսի 31-ը Ղազախստանում նշում են խորհրդային բռնազավթման տարիներին բռնադատվածների և քաղաքական հալածանքների զոհերի հիշատակի օրը: Պատմաբանների փոխանցմամբ, 1918-1933թթ. Ղազախստանում բռնաճնշումների զոհ է դարձել 3 միլիոն մարդ, 1931-1932թթ. սովի տարիներին 1,7 մլն մարդ, 1937-1938թթ. բռնաճնշումների զոհ է գնացել 100.000 մարդ: Խորհրդային Միությունում այդ տարիներին սովից մահացել են միլիոնավոր մարդիկ նաև Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում, Վոլգա գետի, Ուրալյան լեռների և Արևմտյան Սիբիրի շրջաններում: Պատմաբանների համոզմամբ՝ համատարած սովի համար պատասխանատվությունը կրում է խորհրդային իշխանությունը:

Նմանատիպ նյութեր