211652_close_icon

Վարչապետը հանձնարարեց ամռան ամիսներին քաղաքացիների և զբոսաշրջիկների համար միջոցառումներ կազմակերպել

views-count5005 դիտում article-date 14:40 01-06-2017
Կառավարության նիստի ընթացքում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ամռան ամիսներին քաղաքացիների և զբոսաշրջիկների հանգստի կազմակերպման ծրագրեր ներկայացնել: «Նկատի ունենալով ամառային շրջանի սկիզբը, և կարևորելով հանրապետությունում զբոսաշրջային միջավայրի ձևավորումը, Մշակույթի, Տարածքային կառավարման և զարգացման, Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարներին, մարզպետներին, զբոսաշրջային պետական կոմիտեի նախագահին և քաղաքապետին առաջարկում ենք մեկ շաբաթյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ամռան ամիսներին, հանգստյան և տոնական օրերին այգիներում, պուրակներում քաղաքացիների և զբոսաշրջիկների համար ժամանցի կազմակերպման միջոցառումների ծրագրեր»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ որոնք ծրագրերում պետք է ընդգրկել բացօթյա կինոթատրոններ, համերգներ, ներկայացումներ, սպորտային միջոցառումներ, ամառային ճամբարներ և այլն: Կարեն Կարապետյանը կոչ արեց այդ միջոցառումներին ընդգրկել շահագրգիռ կառույցներին և այդ միջոցառումների ծրագրերի վերաբերյալ ապահովել տեղեկատվության հասանելիությունը հասարակության համար:

Նմանատիպ նյութեր