211652_close_icon

Վարչապետը հանձնարարեց վերացնել ՀՀ ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում-հարցաթերթիկներ լրացնելու պահանջը սահմանային անցակետերում

views-count1842 դիտում article-date 13:32 16-02-2017
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը զբոսաշրջության խթանման, զբոսաշրջիկների համար անհարկի բարդություններ չառաջացնելու նպատակով հանձնարարեց վերացնել ՀՀ պետական սահմանի անցակետերում օտարերկրյա քաղաքացիներին արտոնագիր տրամադրելիս դիմում հարցաթերթիկների լրացումը: «Այդ նպատակով հանձնարարում եմ ՀՀ ոստիկանությանը մեկ շաբաթվա ընթացքում, քննարկելով շահագրգիռ մարմինների հետ, ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել կառավարության որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին համապատասխան որոշման նախագիծը, որով առաջարկվում է վերացնել Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում-հարցաթերթիկները լրացնելու պահանջը սահմանային անցակետերում»,- ասաց Կարեն Կարապետյանը և Ֆինանսների նախարարին հանձնարարեց քննարկել և ներկայացնել համապատասխան առաջարկություն պետական սահմանի անցկետերում ՀՀ մուտքի վիզայի պետական գույքի գանձումը նաև անկանխիկ եղանակով իրականացնելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր