211652_close_icon
views-count34927 դիտում article-date 10:17 01-06-2017

Կոռուպցիոն շղթան քանդվում է․ կաշառքի գործով կալանավորվել է նաև Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 25-ին կաշառքի գործով կալանավորվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը` Կարենը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նույն գործի շրջանակներում կալանավորվել է նաև Վարդենիսի պետական քոլեջի տնօրեն Արամ Կարապետյանի եղբայրը` Հայկ Կարապետյանը: Ըստ լուրերի՝ Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկը ցանկացել է կալանքի տակ գտնվող իր որդուն դատարանի միջոցով ազատ արձակել և պատրաստ է եղել մինչև 10 հազար դոլար տալ: Եվ հիմա կասկածներ կան, որ գումարը վերցրել է Հայկ Կարապետյանը, այն փոխանցել վարորդին: Իսկ ինչքանո՞վ են հիմնավոր այս կասկածները: Դարձյալ լուրերի համաձայն՝ գաղտնալսումներ են եղել, կասկածներ են առաջացել կաշառատվության մասով, ու մարդիկ կալանավորվել են: Ինչքանով է լուրջ այս ամենը, դժվար է ասել, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրում իրականացվում է շոուի մակարդակով՝ «եվրոգրանտների» ստացման խիստ նկատելի ակնկալիքով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր