211652_close_icon
views-count2606 դիտում article-date 10:08 01-06-2017

Սեյրան Օհանյանին համոզում են, որ կուսակցություն հիմնի․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցու­թյան առաջնորդ Րաֆֆի Հովհան­նիսյանն օրերս հայտարարել է արտախորհրդարանական հզոր բևեռ ձևավորելու անհրաժեշ­տության մասին: Հովհաննիսյանը չի հստակեցրել, թե որ ուժերը կա­րող են կազմել իր նշած բևեռի մասը, առայժմ անհայտ է նաև, թե ինչ է լինելու ՕՐՕ դաշինքի ճակա­տագիրը: Մեզ հաջողվեց պարզել, որ Սեյրան Օհանյանը Րաֆֆի Հով­հաննիսյանի նախաձեռնած ընդ­դիմադիր արտախորհրդարանա­կան բևեռի մեջ հազիվ թե ներգ­րավվի: Համենայնդեպս՝ Հովհան­նիսյանն այդ հայտարարությունն արել է առանց ՕՐՕ դաշինքի մյուս երկու լիդերի' Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի հետ քննարկելու և նրանց համաձայ­նությունը ստանալու: Ավելին՝ Օհանյանի թիմակիցները վերջի­նիս համոզում են, որպեսզի հիմնի սեփական կուսակցություն՝ իր թի­մով, հիմնականում իր մարտա­կան ընկերների և գաղափարակիցների աջակցությամբ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր