211652_close_icon
views-count3471 դիտում article-date 12:52 25-04-2016

Հրանտ Բագրատյանն առաջարկում է ԱԺ հրավիրել Սեյրան Օհանյանին ու Մովսես Հակոբյանին՝ քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի թույլ տված սխալների մասին խոսելու համար

Խորհրդարան հրավիրել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին՝ քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի թույլ տված սխալների մասին խոսելու համար: Այս մասին այսօր մեկնարկած ԱԺ քառօրյային, վարման հետ կապված, հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Կան լուրջ հարցեր: Մենք, իհարկե, ասում ենք, դժգոհում ենք, որ թե մեր զենքը 80-ականների էր, որ ռուսներն օգնում են Ադրբեջանին, դա, իհարկե, դատապարտելի է, բայց եկեք ճիշտը հասկանանք, որ այդ զենքերից չէ, որ մենք զոհեր ենք տվել: Այնպես չէ, որ ստրատեգիական զենքի բացակայության պատճառով է, որ զոհ ենք տվել: Մենք զոհ ենք տվել, որովհետև մեր զինվորը երեկոյան 20-ից հետո չի տեսնում. չունի գիշերային սարք, չունի կապ, ռադիոկայաններ, մենք լուրջ խնդիրներ ունենք Պաշտպանության նախարարության ղեկավարության որակի հետ»,-հայտարարեց Հրանտ Բագտարյանը: Նա հեվելեց, որ երբ շքեղ ջիպերը դրվում են մարդկանց տակ ու չկա հասարակ սարք՝ զինվորի համար, ապա հարց է առաջանում՝ արդյո՞ք պաշտպանությանը տրված գումարներն արդյունավետ են ծախսվում: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ի պատասխան, հիշեցրեց, որ մի քանի օր առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար՝ Նաիրա Զոհրաբյանի ու Լևոն Զուրաբյանի առաջարկով հրավիրվեց ԱԺ փակ նիստ, որի ժամանակ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հանգամանալից պատասխանեց 66 ու շատ ավելի սուր հարցերի: ԱԺ փոխնախագահը հավելեց, թե չի կարծում, որ նման նուրբ հարցերը պետք է հրապարակային քննարկել:

Նմանատիպ նյութեր