20548 դիտում
09:31 01-10-2016
Սեյրան Օհանյանին առաջարկվել է ընտրել ԶՈՒ ԳՇ պետի կամ ԱԽ քարտուղարի պաշտոններից մեկը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ հանրությունն անհամբեր սպասում է. թե Սերժ Սարգսյանն ի վերջո ում է նշանակելու պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ։ Նա արդեն՝ երկու փուլով նշանակել կամ վերանշանակել է ՀՀ տասնութ նախարարներից տասնվեցին։ Եվ ամենաինտրիգայինն այս երկու նախարարություններն են, որտեղ որքան ձգվում է նախարարների նշանակումը, այնքան դրանց մասին տարատեսակ տեղեկություններ, կարծիքներ ու պատմություններ են շրջանառվում։
Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց սեպտեմբերի 13-ին և Սահմանադրության համաձայն կառավարությանը պետք է ձևավորված լինի նրա նշանակումից 20 օրվա ընթացքում։ Այդ վերջնաժամկետը լրանում է հոկտեմբերի 3-ին և Ս. Սարգսյանը հենց այդ օրն էլ կնշանակի այս նախարարներին։ Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նա կուսակցության վերնախավին ասել է այն, ինչ արդեն հայտնի էր բոլորին. պաշտպանության նախարար է նշանակվելու նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, արտգործնախարար կվերանշանակվի Էդվարդ Նալբանդյանը։
Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, մեր տեղեկություններով, առաջարկվել է ընտրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և անվտանգության խորհրդի քարտուղարի երկու պաշտոններից մեկը։ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, սակայն, չի պատրաստվում հանձնվել, ու մեր տեղեկություններով, հիմա էլ նա է ՌԴ գնացել հարցերը լուծելու»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1463 դիտում
09:20 27-05-2016
Առաջարկվել է «Արի տուն» ծրագիրը վերանվանել «եկուր» կամ «դարձիր» տուն. «Հայկական ժամանակ»
2221 դիտում
19:05 11-06-2023
Սեյրան Օհանյանին ինքը ուղարկել է Շուշի, որ զոհվի կամ գերի ընկնի
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը