35494 դիտում
10:29 18-05-2020
Կասկադյորական ավտովթար Երևանում. 25-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է էլեկտրասյանը, երկաթե ճաղավանդակին ու արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Գուրգեն Զաքարյանը իր վարած Mitsubishi մակնիշի 35 VN 478 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Ժակ Իվ Կուստոյի փողոցում՝ թիվ 16 հասցեի դիմաց, «Թոխմախի լճի» մոտակայքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և արգելապատնեշին, ապա գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Զաքարյանը, նրա ուղևոր՝ 19-ամյա Ռ. Ի-ն, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Բախման հետևանքով կոտրվել է էլեկտրասյունը, երկաթե ճաղավանդակներն ու արգելապատնեշը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, «ԵրՔաղլույս» ՓԲԸ-ն, ինչպես նաև Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչները։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Զաքարյանն աշխատում է «Անդրանիկ Տոնյան» ՍՊԸ-ում՝ մենեջեր։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+