4162 դիտում
19:08 31-05-2017
Ընդհանրացում չի կարելի անել, ԼՂ հակամարտությունը միակն է, որտեղ ռուսական զորք չկա․ Էդմոն Մարուքյան
Մայիսի 26-29-ին Թբիլիսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը այսօր լրագրողների հետ զրույցեւոմ տեղեկացրեց, որ վեհաժողովում կարևոր էր հայկական կողմի տեսակետը ներկայացնելը:
Մարուքյանը պատմեց, թե ինչպես է հակադարձել Վրաստանի պատվիրակին, որը «ՌԴ գործընկերոջից մրցակից» թեմայով զեկույց է ունեցել և հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները ներկայացրել մեկ հարթության մեջ, թե Ռուսաստանն ամենուր մասնակցություն ունի:
«Ես Վրաստանի ներկայացուցչին ասացի, որ ընդհանրացում չի կարելի անել։ ԵՎ ԼՂ հակամարտությունում ռուսական զորք չկա: Նշեցի, որ ես երբեք Վրաստանը չէի համեմատի Ադրբեջանի հետ, որովհետև իրենց պետությունը երբեք չի հարձակվում Օսեթիայի վրա և զինվորների մարմինները չի խոշտանգում ու վերադարձնում Կարմիր խաչի միջնորդությամբ»,- ասաց Մարուքյանը և նշեց, որ չնայած հաստատել է, որ ՀՀ-ում ռուսական ռազմակայան կա, բայց այն որևէ մասնակցություն չունի Արցախի հակամարտությունում:
Մարուքյանի խոսքով՝ իր ելույթից հետո շատ պատվիրակներ մոտեցել են իրենց և ասել, որ իրենք տեղյակ չէին Արցախի կոնֆլիկտի մանրամասներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1024 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
973 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1036 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել