211652_close_icon
views-count2520 դիտում article-date 17:06 31-05-2017

Հասարակությունը պետք է տեղյակ լինի ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի մանրամասներին. Ստեփան Գրիգորյան

Հայաստանին ձեռնտու է, որ այս տարածքաշրջանում խաղացողները շատ լինեն. այստեղ լինի և՛ Եվրամիությունը, և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն, որ միայնակ մի «հրեշի» հետ չմնանք. լրագրողների հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։ «ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները» քննարկումից առաջ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ հասարակությունը պետք է տեղյակ լինի Հայաստանի և ԵՄ-ի միջև նոյեմբերին ստորագրվելիք շրջանակային իրավական համաձայնագրի մանրամասներին: «Կարծես թե այն նոյեմբերին ստորագրվելու է, և այս միջոցառումը հենց դրան է նվիրված, որպեսզի ճշտենք, թե որքանով ենք համարձակ գնում դեպի նոյեմբեր, դեպի համաձայնագրի ստորագրում Արևելյան գործընկերության գագաթաժողովում»,- ասաց նա: Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Եվրամիությունը ֆինանսավորում և աջակցում է Հայաստանին, Հայաստանի կառավարությանը և հասարակությանը: «Եվրոպայի հետ համագործակցությունը բազմակողմանի է և՛ տնտեսական ոլորտ, և՛ գիտության ոլորտ և այլն: Մենք տեսնում ենք, որ Եվրոպայի լուման այդ ծրագրերի իրականացման համար շատ մեծ է, բայց մենք ուզում ենք, որ այդ ծրագրերն ավելի շատ լինեն, ավելի ընդլայնված լինեն, և իրավական բազան ընդլայնենք, որի արդյունքում և՛ ֆինանսական ռեսուրսները կավելանան, և կապը զարգացած աշխարհի հետ կուժեղանա: Եվ դա չպետք է հակադրենք մեր համագործակցությանը Ռուսաստանի կամ ասենք՝ Իրանի հետ: Դրանք իրար հակասող չպետք է լինեն»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր