211652_close_icon
views-count3638 դիտում article-date 17:43 23-01-2014

ԱՄՆ Պետդեպը տեղյակ չէ Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մանրամասներին

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքում հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակի օգնական Մարի Հարֆի ճեպազրույցըը և պարզվել է, որ ԱՄՆ Պետդեպն այնքան էլ տեղյակ չէ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը [url=https://shamshyan.com/hy/article/140120104158/]Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մանրամասներին[/url]: Ներկայացնում ենք միջադեպի վերաբերյալ լրագրողի [url=http://www.state.gov/r/pa/prs/dpb/2014/01/220523.htm]հարցերը՝ ուղղված Մարի Հարֆին[/url]. Լրագրող: Տիկին Մարի, 2 օր առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հրադադարի խախտում: Ադրբեջանցի դիվերսանտները հատեցին սահմանը և սպանեցին հայ զինվորի: Ի՞նչ հետևություն կամ հայտարարություն կարող եք անել դրա հետ կապված: Մարի Հարֆ: Միջադեպին մանրամասն իրազեկված չեմ: Սակայն ուրախ կլինեմ ստուգել և մեկնաբանություններ տալ ձեզ: Լրագրող: Ես համառոտ կասեմ: Հայկական լոբբին հավաքվում է Վաշինգտոնում և վերլուծաբանները հայտարարությոններ են անում, երբ ամեն անգամ ադրբեջանական կողմը հարձակման փորձեր է իրականացնում, ինչպես դա տեղի ունեցավ 2 օր առաջ: ԱՄՆ Պետդեպը Ադրբեջանի դիվերսիան քննադատելու փոխարեն սահմանափակվում է հակամարտող կողմերին հրադադարի ռեժիմը չխախտելու համառոտ և սահմանափակ հայտարարություններով: Մարի: Խոստանում եմ մանրամասն ուսումնասիրել միջադեպը:

Նմանատիպ նյութեր