4338 դիտում
16:12 31-05-2017
ԵԽԽՎ-ն հետաքննություն է սկսել Բաքվի կողմից միլիոնավոր դոլարների կաշառքի փաստերի առնչությամբ
Եվրոպայի խորհուրդը հետաքննություն է սկսել՝ կապված ԵԽԽՎ մի քանի անդամներին Ադրբեջանի կողմից միլիոնավոր դոլարների կաշառք տալու մեղադրանքների ֆոնին։
Ինչպես հաղորդում է BBC-ն, հետաքննությունը վարում են 3 նախկին դատավորներ։ 2013 թվականին Ադրբեջանի ղեկավարությունը մի քանի միլիոն դոլարի դիմաց կարողացել է ճնշում գործադրել ԵԽԽՎ-ի որոշումների վրա, որոնք առնչություն ունեն Ադրբեջանում քաղբանտարկյալների վիճակի հետ։ Այդ ժամանակ կառույցը մերժեց գերմանացի եվրապատգամավոր Քրիստոֆ Շտրասսերի զեկույցը, ըստ որի՝ վեհաժողովի անդամներից մեկին 2013 թ-ին վճարվել էր 2.5 մլն դոլար, որպեսզի վերջինս գործի դներ բոլոր լծակները՝ զեկույցը քննարկման չդնելու համար։
Սպասվում է, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն մինչև տարեվերջ։ Դրա շրջանակներում նաև ծրագրվում է նաև վերանայել ԵԽԽՎ վարքագծի մասին գործող կոդեքսը։
Նմանատիպ նյութեր
5011 դիտում
12:38 03-05-2017
Ադրբեջանը մեղադրվում է Եվրոպայի խորհրդին միլիոնավոր դոլարների կաշառք տալու մեջ. Հարութ Սասունյան
Այս բաժնից
3919 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1042 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1555 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն