211652_close_icon

Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո ռուսական ավիափոխադրողները միլիոնավոր դոլարների գերշահույթ են ստանում. «Ժողովուրդ»

views-count6426 դիտում article-date 09:54 05-07-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո, երբ պարզ դարձավ, որ այն դեռ երկար չի գործելու, Հայաստանից դպի Ռուսաստան ավիատոմսերը կտրուկ թանկացել են: Մասնավորապես, մինչ այս Երևան-Մոսկվա չվերթի ավիատոմսը վաճառվել է 51-52 հազար դրամով: Այժմ նույն ավիատոմսը հնարավոր է գնել 68-95 հազար դրամով: Իսկ Երևան-Սոչի ավիատոմսը մինչ Վերին Լարսի անցակետի փակվելն արժեցել է 43 հազար դրամ, այժմ այդ նույն տոմսը հնարավոր է գնել 78 հազար դրամով: Ի՞նչ է անում Արտակ Շաբոյանի գլավորած տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասացին, որ հանձնաժողովը դիմել է ՌԴ հակամենաշնորհային ծառայությանն ու ԵԱՏՄ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով հանձնաժողովին՝ խնդիրն ուսումնասիրելու համար: Այսպիսով՝ մինչև «խնդիրը կուսումնասիրեն», այդ ժամանակ արդեն Վերին Լարսի անցակետը կբացվի, իսկ ռուսական ավիափոխադրողներն էլ տասնյակ միլիոն դոլարների գերշահույթ կստանան՝ մեր պետության ականջներից «լապշա կախելով»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր