39091 դիտում
23:06 22-08-2018
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են 2 անձի, ովքեր Երևանի մի քանի թաղամասերում կատարել են բնակարանային գողություններ և թալանել են բանկոմատներ. գողոնը կազմում է մոտ 28 մլն դրամ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 21-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք կասկածվում են մայրաքաղաքում 1 տասնյակից ավելի բնակարանային գողություններ կատարելու մեջ։
Այդ 2 անձինք նաև հմտորեն՝ աճպարարի ճշգրտությամբ թալանել են նաև բանկոմատներ ու այնպես են իրենց գործը կատարել, որ բանկի աշխատակիցները, ասես, «Մըսրա Մելիքի քուն մտած լինեին». չեն իմացել, որ իրենց բանկի ենթակայության տակ գտնվող բանկոմատները թալանվել են և գումարը կազմում է մոտ 28 մլն դրամ։
Ոստիկանությունը ունի կասկածներ, որ այդ 2 անձինք հնարավոր է՝ նմանատիպ եղանակով էլի են գողություններ արել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2128 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)