211652_close_icon
views-count36553 դիտում article-date 07:36 31-05-2017

Ավտովթար Երևանում. Բախվել են Mercedes-ն ու Seat-ը. վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում, որի վարորդին և ուղևորին տեղափոխել են ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի հետ հատման կամրջի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 02 LO 177 համարանիշի և Seat մակնիշի 35 FP 864 համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Արամ Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և ուղևորի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով վթարից հետո Seat-ի վարորդը և մեքենայի մեկ ուղևոր անհարկի վեճի են բռնկվել ներկաների հետ: Ոստիկանության պարեկային ծառայողները նրանց տեղափոխել են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր