211652_close_icon
views-count4652 դիտում article-date 18:18 30-05-2017

ՆԱՏՕ-ն չի տեղակայի իր զորքերը վրացական նավահանգիստներում

«Այս փուլում մենք չենք պատրաստվում ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայել վրացական նավահանգիստներում: Մենք իսկապես գնահատում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունները Սևծովյան տարածաշրջանում անվտանգության համատեքստում՝ այն առումով, որ Վրաստանն ավելի տեղեկացված է և դաշինքին տեղեկություն է տրամադրում այդ տարածաշրջանի մասին: Մեր ուշադրությունն ուղղված է Սև ծովի ավազանում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության ուժեղացմանը: Դա նշանակում է, որ, օրինակ, Ռումինիան գլխավորում է բազմազգ բրիգադը, որի մեջ մտնում են Ռումինիայից, Բուլղարիայից, Թուրքիայից և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներից զինծառայողներ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյուլերը վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ամփոփելով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի արդյունքները: Այս մասին հայտնում է [url=http://www.apsny.ge/2017/mil/1496170433.php]apsny.ge[/url]-ն: Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ նախօրեին Թբիլիսիում ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի լիագումար նիստին, վերահաստատել է Վրաստանի վճռականությունը [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/29/1068320/]Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցում[/url]: «Վրաստանը հստակ է որոշել՝ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Մենք ակտիվորեն կշարունակենք դաշինքին ինտեգրվելու գործընթացը, կշարունակենք բարեփոխումներն այդ ուղղությամբ»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Նմանատիպ նյութեր