ԱՄՆ-ի հայտարարությունից հետո Հյուսիսային Կորեան սպառնացել է ուժեղացնել իր ռազմական ներուժը
Ժնևում կայացած կոնֆերանսի ժամանակ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը հայտարարել է, որ կկրկնապատկի իր ռազմական ներուժը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հայտարարել էր, թե հետագայում պտրատվում է երկրի մեկուսացման համար ագրեսիվ դիվանագիտական քարոզարշավ սկսել:
«ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների չարդարացված արարքներն ստիպում են մեզ կրկնակի դիվերսիֆիկացնել և արդիականացնել մեր միջուկային զինանոցը»,- ասել է ԿԺԴՀ-ի ներկայացուցիչը: