ՎՊ 2016թ. զեկույցը 6-րդ գումարման ԱԺ օրակարգում դեռ չի հայտնվել, բայց ԱԺ կայքում հրապարակված է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան զեկույցը 6-րդ գումարման Ազգային ժողովի օրակարգում դեռ չի հայտնվել, բայց խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված է:
Հաշվետվությունը կազմվել է 2017 թ., իսկ ստուգումներն իրականացվել են 2016-ի սկզբից: Սոցիալական փաթեթի շահառուներին պետական բյուջեից գումարների հատկացման և օգտագործման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներն ամենահարուստն են խախտումների բնույթով:
Նշենք, որ վերահսկողությունն իրականացվել է ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամանակ, իսկ Զաքարյանը հրաժարական տվեց այդ պաշտոնից 2017 թ. փետրվարի 9- ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու առնչությամբ, նրա կողքին կանգնելու նպատակով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]