«Ալաշկերտ» թիմի չեմպիոնական պարգևատրությունը՝ մայիսի 31-ին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:
«Արարատ»-«Ալաշկերտ» հանդիպումը կայանալու է մայիսի 31-ին, ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հանդիպման ավարտից հետո տեղի կունենա Հայաստանի չեմպիոն թիմի՝ «Ալաշկերտի» պագևատրման հանդիսավոր արարողությունը: Մուտքն ազատ է:


