211652_close_icon
views-count1201 դիտում article-date 20:15 18-05-2014

Տեղի ունեցավ Հայաստանի առաջնության մրցանակակիրների պարգևատրությունը

Քիչ առաջ ավարտվեցին Հայաստանի առաջնության վերջին տուրի հանդիպումները: «Բանանցը», որը վերջին տուրից առաջ արդեն ապահովել էր չեմպիոնական տիտղոսը, 2:3 հաշվով պարտվեց «Միկային», իսկ Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Արարատին»: Այսպիսով, «Շիրակը» զբաղեցրեց երկրորդ, իսկ «Միկան»՝երրորդ հորիզոնականը: Հանդիպումների ավարտից հետո «Բանանց» ակումբի մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի 2013/2014 թթ. առաջնության մրցանակակիրների պարգևատրությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդիսավոր արարողությամբ ոսկե մեդալներ և չեմպիոնական գավաթը հանձնեց «Բանանց» ակումբի ֆուտբոլիստներին և մարզչական անձնակազմին: Արծաթե և բրոնզե մեդալներով պարգևատրվեցին Հայաստանի առաջնությունում համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած «Շիրակ» և «Միկա» ակումբների ներկայացուցիչները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր