Ժերար Դելոֆեուն վերադառնում է «Բարսելոնա»
«Միլանի» կիսապաշտպան Ժերար Դելոֆեուն հրաժեշտ տվեց թիմին:
«Մրցաշրջանն ավարտված է: «Միլանին» միայն երախտագիտության խոսքեր կարող եմ ասել: Ես այստեղ երջանիկ էի, գտել էի թիմակիցների ու երկրպագուների սերը և աջակցությունը: Ի սրտե շնորհակալ եմ», գրել է Դելոֆեուն ինստագրամի իր էջում:
Դելոֆեուն «Միլանում» անցկացրեց մրցաշրջանի երկրորդ կեսը՝ «Էվերթոնից» վարձավճարի հիմունքներով: Ամռանը նա կվերադառնա «Բարսելոնա», որը դրա համար անգլիական ակումբին կվճարի 12 միլիոն եվրո:
Իտալիայի առաջնության 17 խաղում Դելոֆեուն դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:



