Ժերար Դեպարտիեն «ռուսական հայրենասիրական» ժամացույցներ է պատվիրել
Ժերար Դեպարտիեն շվեյցարական ժամացույցներ արտադրող Cvstos ընկերությանը պատվիրել է Էքսկյուզիվ ժամացույցներ «Հպարտանում եմ ռուս լինելու համար» գրառումով (Gerard Depardieu Edition «Proud to be Russian»), հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Դեպարտիեն նաև դարձել է ընկերության դեմքը և կրում է սև կոստյումներ, որի վրա պատկերված է ռուսական գերբը:
Ժամացույցների արժեքը դեռ հայտնի չէ:
Ավելի վաղ նա Բելգիայում գրանցել էր ավիաընկերություն Cyran R անվանմամբ, ի պատիվ ֆրանսիացի պոետ Սիրանո դե Բերժերակի, որին կերպարանավորել էր նա համանուն ֆիլմում :