211652_close_icon
views-count2635 դիտում article-date 11:20 29-05-2017

«Ինտերը» չի համաձայնվում Պերիշիչին 40 մլն եվրոյով վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում «Ինտերի» հետ՝ կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերի շուրջ: Նշվում է, որ 28-ամյա խորվաթի տրանսֆերային արժեքի շուրջ կողմերը 15 մլն եվրոյի չափով տարաձայնություն ունեն. «Մանչեսթեր Յունայթեդը» Պերիշիչի համար առաջարկում է 40 մլն եվրո, մինչդեռ միլանցիները պահանջում են 55 մլն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խորվաթ կիսապաշտպանը արդեն համաձայնվել է տեղափոխվել անգլիական ակումբ: Իտալիայի այս առաջնության 36 խաղում դարձել է 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր