«Բարսելոնան» հրաժարվել է 100 մլն եվրոյով վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»
«Բարսելոնան» հրաժարվել է կիսապաշտպան Անսումանե Ֆատիին 100 մլն եվրոյով վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»:
Մի քանի շաբաթ առաջ գործակալ Ժորժե Մենդեշը դիմել էր կատալոնական ակումբին՝ պարզելու, թե ինչ գնի դիմաց են նրանք պատրաստ վաճառել 17-ամյա խաղացողին: «Բարսայում» պատասխանել են, որ Ֆատին չի վաճառվում և ընդգծել են, որ ֆուտբոլիստի հրաժարագինը 170 մլն եվրո է:
Մի քանի օր առաջ Մենդեշը նորից դիմե է «Բարսային»՝ Ֆատիի դիմաց առաջարկելով 100 մլն եվրո: Նման գումար պատրաստ է վճարել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նման խոշոր առաջարկը «Բարսելոնայի» ղեկավարությանը ստիպել է ժողով հրավիրել, որտեղ կատալոնական ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն որոշել է մերժել այս նոր առաջարկը, ինչի մասին էլ տեղյակ են պահել Մենդեշին:
Այս մրցաշրջանում Ֆատին իր նորամուտը նշեց «Բարսելոնայում»: Լա Լիգայի 16 խաղում նա դարձել է 4 գոլի հեղինակ: