211652_close_icon
views-count2627 դիտում article-date 21:30 27-07-2020

«Բորուսիան» հրաժարվել է Սանչոյին 98 մլն եվրոյով վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»

«Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողացել համաձայնության գալ Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի հարցում, հայտնում է [url=https://armsport.am/2020/07/27/%d5%a4%d5%b8%d6%80%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a4%d5%ab-%d5%a2%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%bd%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%b0%d6%80%d5%a1%d5%aa%d5%a1%d6%80%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%bd%d5%a1%d5%b6/]Armsport.am[/url]-ը: Անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար 98 մլն եվրո է առաջարկել, բայց մերժում է ստացել: «Բորուսիան» պատրաստ չէ ֆուտբոլիստին 120 մլն եվրոյից պակաս գումարով վաճառել: Սանչոն «Բորուսիա» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 7,84 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը Գերմանիայի առաջնության 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 17 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:

Նմանատիպ նյութեր