211652_close_icon
views-count2312 դիտում article-date 13:43 25-07-2016

«Յուվենտուսը» հրաժարվեց Պոգբային 120 մլն եվրոյով վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է «Յուվենտուսի» հետ բանակցություններ վարել կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի շուրջ: Անգլիական ակումբը ֆրանսիացու համար առաջարկել է 110 մլն եվրո և ևս 10 մլն եվրո պարգևավճարների տեսքով, սակայն տուրինցիները մերժել են այդ առաջարկը` պահանջելով 130 մլն եվրո: Բացի այդ, հայտնի է դարձել, որ «Յուվենտուսը»` անկախ Պոգբայի հնարավոր վաճառքից, մտադիր է ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինին: Տուրինցիները մտադիր են Իգուաինի համար պահանջվող 90 մլն եվրոն ստանալ իրենց խաղացողներ Մարիո Լեմինայի, Սիմոնե Ձաձայի և Ռոբերտո Պերեյրայի վաճառքներից ստացված գումարներից:

Նմանատիպ նյութեր