211652_close_icon
views-count3931 դիտում article-date 09:48 29-05-2017

Խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները մարվել են

Մայիսի 28-ին, ժամը 10:32-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գլաձորյան փողոցի տներից մեկին հարակից այգում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:38-ին, մարվել՝ 10:41-ին: Այրվել է մոտ 70 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ 2 ընկուզենի: *** Մայիսի 27-ին, ժամը 13:01-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:18-ին, մարվել՝ 13:22-ին: Այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ:

Նմանատիպ նյութեր