Արմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին
«Դանիել Իոաննիսյանը քիչ առաջ հայտարարել է, թե ես իբր դաշնակցական Ռազմիկ Այվազյանին հորդորել եմ մտածել բանակում ծառայող որդու մասին և չառաջադրվել Արմավիրի ընտրություններում։
Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես ոչ միայն երբեք նման բան չեմ ասել Ռազմիկ Այվազյանին, այլև երբեք, ոչ մի անգամ կյանքումս չեմ հանդիպել այդ մարդուն։
Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին»,- Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին նշել է Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ նման բաները միշտ արվում են շատ զգուշությամբ։ Օրինակ, մեր ստացած ահազանգի համաձայն` Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին։