211652_close_icon
views-count6914 դիտում article-date 21:40 28-05-2017

«Սիրիահայ մշակույթի շունչը Հայաստանում» խորագրով ցուցահանդես-վաճառք Սարդարապատում

Մայիսի 28-ին Անկախության տոնի առթիվ ՀՀ Սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Սարդարապատի հուշահամալիրում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Հայաստանում» ցուցահանդես-տոնավաճառ: Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված են շուրջ 60 սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք և այլ ուտեստներ: Այցելուները մեծ հետաքրքրությամբ դիտեցին այդ աշխատանքները, ճաշակեցին սիրիահայ վարպետների ձեռքով պատրաստված քաղցրավենիքներն ու ուտեստները:

Նմանատիպ նյութեր