4052 դիտում
16:48 13-04-2017
Բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը
Ապրիլի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելեց Սուրբ Հարության տոնի առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ:
Նախարարը շրջեց տաղավարներով, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց սպասարկման մշակույթն ու մատուցման ոճը և հիացմունք հայտնեց հատկապես ձեռագործ աշխատանքների վերաբերյալ:
Այնուհետև Սփյուռքի նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա մասնավորապես նշեց. «Անցնող հինգ տարիների ընթացքում երկրի ղեկավարության, կառավարության ծրագրերը ուղղված են նրան, որ սիրիահայերը հաստատվեն, մնան ու արարեն իրենց Հայրենիքում՝ Հայաստանում, ինտեգրվեն հասարակությանը:
Այս ցուցահանդես-տոնավաճառները դրա ապացույցն են և նպատաուղղված են նաև սիրիահայերի ինտեգրմանը: Հիսունից ավելի անհատ ձեռներեցներ կամ մանր բիզնեսի ներկայացուցիչներ այս պահին իրենց արտադրանքը ցուցադրում են, վաճառում, գտնում գործընկերներ, ընդլայնում բիզնեսը: Մենք, համագործակցելով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ, փորձում ենք արագացնել սիրիահայերի տնտեսական ինտեգրումը: Իսկ ահա կրթական և սոցիալական հիմնխնդիրները ամբողջությամբ լուծված են: Չկա մի ոլորտ, որտեղ սիրիահայերի համար դռները բաց չեն, և չեն գտնվում ուղիներ նրանց օգնելու համար»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3631 դիտում
14:43 08-12-2016
Երևանում մեկնարկել է «Սիրիահայ մշակույթի շունչը» Երևանում բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4841 դիտում
22:28 04-04-2018
Բացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1648 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ