211652_close_icon
views-count1942 դիտում article-date 12:02 28-05-2017

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Սարդարապատում է

Սարդարապատի հուշահամալիրում այսօր՝ մայիսի 28-ին, հավաքվել է Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը: Առաջին հանրապետության օրը հուշահամալիր են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և այլք: Հուշահամալիրում են նաև ՀՀ կառավարության անդամները, նախարարներn ու մարզպետները: Նրանք հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ դրեցին 1918 թվականին զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ: Հանրապետության նախագահն արդեն իսկ իր ելույթ ունեցել է, որից հետո հնչել է Ամենայն հայոց կաթողիկոսի աղոթքը: Սարդարապատի հուշահամալիրում այնուհետ մեկնարկել զինվորական քայլերթը, որին հաջորդել է զինված ուժերի ցուցադրությունը:

Նմանատիպ նյութեր