211652_close_icon
views-count5627 դիտում article-date 11:04 28-05-2017

«Մաքուր Հայաստան»-ի շրջանակներում Ստեփանավանում կատարվել են լայնածավալ աշխատանքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 27-ին, «Մաքուր Հայաստան»-ի շրջանակներում Ստեփանավանում կատարվել են լայնածավալ աշխատանքներ: Քաղաքում շաբաթօրյակին մասնակցեցին Ստեփանավանի ավագ դպրոցը, 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ դպրոցները, գյուղատնտեսական քոլեջը, Ճգնաժամային կառավարման ակադեմիան, Կարմի խաչը, ԲՀՄ գնահատման կնտրոնը, 1-ին վարժարանը, մարզադպրոցը, Ստեփանավանի 1-ին , 2-րդ, 3-րդ, 4-րդ մանկապարտեզներ, Էլեկտրական ցանցեր ընկերության Ստեփանավանի մասնաճյուղը, գազի սպասարկման ծառայության Ստեփանավանի մասնաճյուղը, Կոմունալ տնտեսություն ԲԲԸ, Ստեփանավանի Ոստիկանությունը, Հայփոստը, Տրիտոն շինարարական կազմակերպությունը, Սոցիալական /Սոցափ/, զբաղվածության տարածքային կենտրոնը, N զորամասը, Զինվորական կոմիսարիատը, ազգային անվտանգության ծառայությունը, ներքին գործերի բաժինը, Արշինինվեստ բանկի Ստեփանավանի մասնաճյուղը, Հրշեջ փրկարարական ջոկատը, Ստեփանավանի բժշկական կենտրոնը շրջանային անասնաբուժարանը, անտառտնտեսություն, պետը. ռեգիստրի Ստեփանավանի կառույցը, Մշակույթի պալատը, Արվեստի դպրոցը, երաժշտական դպրոցը, Մշակույթի և ժամանցի կենտրոնը, գրադարանը և իհարկե քաղաքի բազմաթիվ բնակիչներ: Նշենք նաև որ հավաքված աղբի տեղափոխումը կազմակերպել է քաղաքապետարանը, որը հանդիսանում է այս աշխատանքների անմիջական մասնակից և կազմակերպիչ: Քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին ակտիվության համար, և հորդորել շարունակել աշխատանքները՝ ի շահ հարազատ քաղաքի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր