«Մաքուր Հայաստան»-ի շրջանակներում Ստեփանավանում ակտիվ աշխատանքներ են ընթանում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ստեփանավանում ակտիվ ընթացքի մեջ են քաղաքի մաքրման աշխատանքները: Հաշվի առնելով ամռան տապը, դրանք սկսվել են նախատեսվածից մեկ ժամ շուտ: Քաղաքը առավել մաքուր դարձնելու գործին միացել են հինգ տասնյակից ավելի կառույցների 300-ից ավելի ներկայացուցիչներ ու բազմաթիվ բնակիչներ:
Հավաքված աղբը հեռացվում է <<Կոմունալ տնտեսություն>> ընկերության միջոցով, աշխատում է շուրջ տասը աղբահավաք մեքենա: Վաղ առավոտից համապետական շաբաթօրյակի շրջանակներում մաքրվող տարածքներ է աայցելում Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Ստեփանավանում է Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը:
Ստեփանավանի քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնում ակտիվ մասնակցության համար և խոստանում առաջիկայում հրապարակել այն կառույցների անունները, որոնք չեն միացել աշխատանքներին: