21802 դիտում
18:59 27-05-2017
Մոսկվայի ոստիկանությունը ներողություն է խնդրել բռնության ենթարկված 9-ամյա տղայի հորից
Մոսկվայի ոստիկանությունը ներողություն է խնդրել 9-ամյա երեխայի հորից: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-40068992]BBC[/url]-ն: Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի Վոզդվիժենկա փողոցում ոստիկանությունը բռնություն կիրառելով ձերբակալել էր 9-ամյա տղայի, որը բարձրաձայն արտասանում էր Շեքսպիրի «Համլետը»:
9-ամյա տղայի փաստաբան Տատյանա Սոլոմինան «Թվիթերի» իր էջում գրել է. «Երեխան տանն է: Երեխայի հորից ներողություն է խնդրել Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի ոստիկանապետի տեղակալը: Երեխային բռնություն կիրառելու միջադեպի փաստով կատարվում է ծառայողական քննություն»:
Երեխայի հայրը Իլյա Սկավրոնսկին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է, որ ոստիկանությունը ներողություն է խնդրել: «Ոստիկանույան ղեկավարությունը ներողություն է խնդրել: Տվյալ դեպքում խախտվել են մեր քաղաքացիական իրավունքները»,- ասել է երեխայի հայրը, հավելելով, որ իրենց ընտանիքը բողոք է գրել ոստիկանության գործողությունների վերաբերյալ:
Երեխայի հայրը պատմել է, որ իր տղան և կինը (երեխայի խորթ մայրը) զբոսնել են Արբատի փողոցի հարակից պուրակում: Երեխան բարձրաձայն արտասանել է Շեքսպիրի «Համլետը»: Ոստիկանները առանց որևէ պատճառաբանության ձերբակալել են երեխային: Իսկ կինը փորձել է պաշտպանել երեխային:
Փաստաբան Սոլոմինան հայտնել է, որ ոստիկանությունը քննում է երեխայի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների, ինչպես նաև նրանց խոչընդող կնոջ գործողությունների իրավաչափությունը:
Նմանատիպ նյութեր
45718 դիտում
22:50 11-09-2018
Յուրի Խաչատուրովի որդին ՀՔԾ ղեկավարից պահանջում է ներողություն խնդրել հորից
10937 դիտում
16:14 14-12-2018
Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո
Այս բաժնից
1438 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1096 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1387 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը