211652_close_icon
views-count2934 դիտում article-date 11:05 27-05-2017

Շրի-Լանկայում ջրհեղեղներ են. զոհվել է առնվազն 100 մարդ, կա 99 անհետ կորած

Շրի-Լանկայում տեղացած հորդառատ անձրևների առաջացրած հեղեղումների ու սողանքների պատճառով առնվազն 100 մարդ է զոհվել, ևս 99 հոգի համարվում է անհայտ կորած։ Այդ մասին հաղորդւմ է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Աղետների հետևանքների վերացման կենտրոնի տվյալների համաձայն՝ շուրջ 2.9 հազար մարդ տարերային աղետի պատճառով տարհանվել է։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են անվտանգության ծառայության աշխատակիցներ, փրկարարներ, հասարակ քաղաքացիներ ու զինվորականներ։ Տեղաբնակների խոսքով՝ շատ գյուղերում դեռ արգելափակված մարդիկ կան։

Նմանատիպ նյութեր