Շրի-Լանկայում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով 146 մարդ է զոհվել
Շրի-Լանկայում տեղի ունեցած ջրհեղեղի և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 146-ի: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 50-ից ավելի մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած, քանդվել են հազարավոր տներ:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են, բազմաթիվ մարդիկ դեռ արգելափակված են իրենց գյուղերում:
Տեղի իշխանությունները կարծիք են հայտնում, որ զոհերի թիվը կարող է մեծանալ: