Շրի Լանկայում գնացքների բախման հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել
Այսօր Շրի Լանկայի հյուսիսարևմտյան նահանգի տարածքում իրար են բախվել 2 մարդատար գնացքներ, որի հետևանքով հոսպիտալացվել է ավելի քան 75 մարդ։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ֊ները։
Միջադեպը տեղի է ունեցել Պատուհերա քաղաքում։
Ավելի քան 5 մարդ ծանր վիճակում է գտնվում։
Վթարը մասամբ կաթվածահար է արել շրջանի երկաթգծային հաղորդագրությունը։
Դեպքի կապակցությամբ իշխանությունները հետաքննություն են սկսել։