Առաջին դեպքը չէ, որ ՀՔԾ-ն արագությամբ ավարտում է դատավորների կաշառքի մասով հարուցված քրգործերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընդամենը 14 օր տևած նախաքննությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը ավարտեց Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանի կաշառք վերցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը:
Սա առաջին դեպքը չէ, որ ՀՔԾ-ն այսօրինակ արագությամբ ավարտում է դատավորների կաշառքի մասով հարուցված քրեական գործերը: Նկատենք, որ 2014թ. մինչ օրս կաշառքի գործով 3 դատավոր է կալանավորվել, սակայն նրանցից ոչ մեկը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և, առհասարակ, հրաժարվել է ցուցմունք տալուց»։
Թերթը հավելում է, որ նշված քրեական գործը հաշվի առնելով՝ ինչո՞ւ ՀՔԾ-ն նմանօրինակ արագությամբ չի ավարտում մյուս աղմկահարույց գործերը, մասնավորապես 2015թ. «էլեկտրիկ Երևանի» բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների ծեծը, որով նախաքննությունը շուրջ երկու տարի շարունակվում է: