211652_close_icon
views-count4648 դիտում article-date 09:50 27-06-2017

Գեղարքունիքի դատավորների կաշառքի գործով ՀՔԾ-ն դեռ որևէ անհերքելի փաստ չի հրապարակել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս մեծ աղմուկ հանեց Գեղարքունիքի մարզի մարզային դատախազության դատախազ Սևակ Շհոյանի, մարզի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի և նույն դատարա­նի դատավորի՝ Վանիկ Վարդանյանի կողմից կաշառք վերցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Բարձրաստիճան պաշտոնյաներն այս գործի շրջանակներում ձերբակալվել են ու հիմա գտնվում են կալանքի տակ: Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործը բացահայտելու համար իրավապահները լայնա­ծավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել, մասնավորապես գաղտնալսող և տեսանկարահանող սարքեր են տեղագրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախա­գահ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակում ու այդպես հետևել այնտեղ անցուդարձին, արձանագրել, թե ինչ­պես է դատավոր Վանիկ Վարդանյանը գումարը կիսում նրա հետ: Մյուս կողմից, սակայն, նկատենք, որ այս գոր­ծը քննող ՀՔԾ-ն դեռ որևէ անհերքելի փաստ, տեսանյութ չի հրապարակել, որը կարող էր վստահություն ներշն­չել հասարակության մոտ, որ իսկապես դատավորները կաշառք են վերցրել»: [b]Մարամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր