211652_close_icon
views-count2812 դիտում article-date 10:59 18-12-2021

Նախկին պաշտոնյաների մասով հարուցված քրգործերը բաժանում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում մեկնարկել է նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով նախաքննության ավարտ հայտարարելու գործընթացը: Նկատենք, սակայն, որ նախաքննական մարմինները հետաքրքիր ռազմավարություն են մշակել:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով մաս են անջատում ու ուղարկում դատարան, իսկ մյուս մասով քննությունը շարունակում են՝ այդկերպ նախկիներին միգուցե հասկացնելով, որ ամեն ինչ իրենց ձեռքում է, եւ հարկ եղած դեպքում գործի կանցնեն:

Օրինակ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել, սակայն պարզվում է՝ քրեական գործով մի մաս կա, որով նախաքննական մարմինը որոշել է քննությունը շարունակել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր