Նավթի համաշխարհային գներն իջել են
Միջազգային շուկաներում նավթի գների անկում է արձանագրվել։ Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն;
Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքն ընկել է 0,76 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50.93 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը ընկել է 0,31 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48.65 ԱՄՆ դոլար։