Նավթի համաշխարհային գները նախօրեին բարձրանալուց հետո այսօր կտրուկ բացասական դինամիկա են ցուցադրում
Ինչպես վկայում են բորսային տվյալները, Brent տեսակի նավթի գնի փետրվարյան ֆյուչերսների արժեքն ընկել է 0,39%-ով՝ հասնելով 48,94 $-ի՝ 1 բարելի դիմաց:
WTI նավթի գնի մարտի ֆյուչերսների արժեքը նվազել է 0,02%-ով և 1 բարել նավթի դիմաց այն այս պահին կազմում է 44,52$:
Վերլուծաբանները գտնում են, որ նավթի գնի կանխատեսումները նավթարդյունաբերության ծավալների մեծացման պատճառով բավականին թույլ են: Իսկ այս պարագայում ներդրողները ստիպված են համակերպվել ավելի ցածր գնային կոնյուկտուրային: