Նավթի համաշխարհային գներն իջել են
Նավթի համաշխարհային գները կրկին նվազել են: Այդ են վկայում առևտրի բորսաների տվյալները:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, մասնավորապես, Լոնդոնի ICE FUTURES բորսայում Brent էտալոն նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,47 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48,82 ԱՄՆ դոլար:
Ինչ վերաբերում է WTI տեխասյան թեթև նավթին, ապա նրա ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0,46 տոկոսով՝ կազմելով 1 բարելի դիմաց 45,73 ԱՄՆ դոլար: