Հայտնի է՝ որքան պարգևավճար կստանան Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ԱԱ 2022-ում հաղթելու համար
Հայտնի է դարձել, թե որքան պարգևավճար կստանան Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ԱԱ 2022-ում հաղթելու համար։ Գրում է Armsport.am-ը։
Ինչպես հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան՝ խմբում հաղթելու համար յուրաքանչյուր խաղացող կստանա 50 հազար եվրո, քառորդ եզրափակիչ դուրս գալու համար՝ 100 հազար եվրո, կիսաեզրափակիչ դուրս գալու համար՝ 150 հազար եվրո։
3-րդ տեղի համար նախատեսված է 200 հազար եվրո, այսպես կոչված փոխչեմպիոնության համար՝ 250 հազար եվրո։ Յուրաքանչյուր խաղացող մրցաշարում հաղթելու համար կստանա 400.000 եվրո։
Հիշեցնենք, որ ԱԱ 2022-ը կկայանա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը՝ Կատարում։