211652_close_icon
views-count3143 դիտում article-date 10:29 25-05-2017

ՀՀԿ-ն այսօր քննարկելու է կառավարության թարմացման հարցը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստում քննարկելու է կառավարության թարմացված կազմը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էղուարդ Շարմազանովը: «Վարչապետն արդեն նշանակվել է, մնացածն էլ օրենքով սահմանված կարգով կնշանակվեն կամ կվերանշանակվեն, և օրենքով սահմանված կարգով ծրագիրը կներկայացնեն Ազգային ժողով, որպեսզի մենք հաստատենք»,- ասել է նա: Է. Շարմազանովը հրաժարվել է մեկնաբանել շրջանառվող տեղեկությունները, թե փոխվելու են ՀՀ առողջապահության ու տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները: Կառավարության ծրագրի վերաբերյալ նա նշել է, որ ՀՀԿ-ն իր ծրագիրը ներկայացրել է նախընտրական ժամանակահատվածում, իսկ դրանից հետո իշխանության երկարաժամկետ ռազմավարությունն ու անելիքներն ԱԺ-ում իր ուղերձում ներկայացրել է ՀՀ նախագահը՝ ախտորոշում ու գնահատական տալով բոլոր ոլորտներին: Խոսելով ԱԺ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի, մասնավորապես՝ 2040թ. թիրախային ցուցանիշների մասին՝ է. Շարմազանովն ասել է. «Ես կարծում եմ, որ այդ ելույթն էականորեն տարբերվում է շատ ելույթներից, նոր մտածողություն է բերում մեր քաղաքական համակարգ, լավ իմաստով նոր խոսք է, որովհետև պատմության մեջ, քաղաքականության մեջ հաջողում են այն պետությունները, որոնք իրենց առջև դնում են ոչ թե 5-10 տարվա ծրագիր, այլ դնում են երկարատև ռազմավարություն»: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կառուցվածքը համապատասխանեցվելու է Սահմանադրության փոփոխություններին, համաձայն որի՝ նախարարների թիվը պետք է լինի 18-ը: Այսօր գործադիրում նախարարները 19-ն են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր