2850 դիտում
10:19 24-11-2016
ՀՀԿ փոխնախագահ ընտրվելու համար նախ պետք է լինել ՀՀԿ անդամ. Էդուարդ Շարմազանով. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Ես տեղյակ չեմ, արդեն 3 օր է՝ հանրապետությունում չեմ, նման ինֆորմացիա չունեմ: Բայց ՀՀԿ փոխնախագահ ընտրվելու համար նախ՝ պետք է լինել ՀՀԿ անդամ:
Երբ պարոն Կարապետյանը կներկայացնի դիմում, այն ժամանակ կխոսենք»,- «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետ Կարեն Կարապետյանը դեռևս դիմում չի՞ ներկայացրել ՀՀԿ անդամ դառնալու համար, և արդյոք կհասցնի՞ մինչև համագումար անդամակցել կուսակցությանը, քանի որ համառ լուրեր են շրջանառվում, որ նոյեմբերի 26-ի համագումարի ժամանակ նա դառնալու է ՀՀԿ փոխնախագահ:
Ըստ Է. Շարմազանովի՝ ամեն դեպքում առանցքային դերակատարում ունենալու համար քաղաքական գործիչները պետք է անդամակցեն այս կամ այն կուսակցությանը։
«Դա սահմանադրական պարտադիր նորմ չէ, բայց դա տրամաբանական նորմ է, որովհետև սահմանադրական բարեփոխումներից հետո այլևս անցյալում է անկուսակցական գործիչների ժամանակաշրջանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»