2200 դիտում
09:43 27-04-2017
Ի՞նչ են քննարկելու նախարարները վաղը Մոսկվայում. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Երևանը կիրթ է գործում, Ադրբեջանը հրաժարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ քաշած օրակարգից՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարում, իսկ Հայաստանը չի ընդունում բացառապես ադրբեջանական օրակարգը։ Հայկական կողմի մոտեցումն արդարացված է, քանի որ հայկական կողմը շարժվում է եռանախագահների օրակարգին համահունչ։ Այնուամենայնիվ, չնայած այս հանդիպման մասին տեղեկատվությանը, իրավիճակը փակուղային է, ամենայն հավանականությամբ, նախագահական գագաթաժողով չի լինի այս հանդիպումից հետո։
Եթե անցկացվի ծրագրված նախարարական հանդիպումը, նախարարները կխոսեն ինչ-ինչ հարցերի շուրջ և կբաժանվեն՝ առանց հետևանքների, քանի որ լուրջ, հստակ պայմանավորվածությունների համար հիմքեր չկան»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալիք Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպման հնարավոր արդյունքներին։
Նրա որակմամբ՝ նախարարները կոնյակ կխմեն, նարդի կխաղան, ինչ-որ բան կխոսեն, եղանակը կքննարկեն, բայց ոչ ավելին։
Հարավային Կովկասով զբաղվող Օքսֆորդի պրոֆեսոր Նեյլ Մաքֆարլեյնը ևս մեծ հույսեր չի կապում երկու օրից սպասվող նախարարական այս հանդիպման հետ, թեև, նրա խոսքով, հանդիպումը երկար ծրագրված և սպասված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների կողմից, ինչի ապացույցն էր Երևանում Ռիչարդ Հոգլանդի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա նշեց, թե այս հանդիպման ընթացքում կնախապատրաստվի բարձր մակարդակի հանդիպում»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3140 դիտում
10:29 25-05-2017
ՀՀԿ-ն այսօր քննարկելու է կառավարության թարմացման հարցը. «168 ժամ»
7744 դիտում
11:21 25-02-2016
Նորանշանակ նախարարները ներկայացվեցին աշխատակազմերին. ԿԳ ներկա և նախկին նախարարները միասին եկան
8806 դիտում
17:14 12-08-2018
Լավրովը և Չավուշօղլուն վաղը քննարկելու են Անդրկովկասին վերաբերող հարցեր
Այս բաժնից
1219 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»