Ճապոնիայում մեկնարկել է Lexus LC շքեղ կուպեի թողարկումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճապոնական Lexus Մոտոմաչի գործարանում մեկնարկել է Lexus LC կուպեի թողարկումը, որը նախատեսված է եվրոպական շուկայի համար: Այս մասին հայտնում է «Газете.Ru»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր Lexus LC կուպեն Ռուսաստանում կհայտնվի արդեն հուլիս ամսին և կառաջարկվի ամենահզոր՝ LC 500 Sport+ տարբերակը, որի 10 աստիճան փոխանցման տուփով V8 շարժիչը բենզինով կլինի և 477 ձիաուժ հզորություն կապահովի:
Շքեղ կուպեի արժեքը 7 886 000 ՌԴ ռուբլի կկազմի (140 հազար դոլար):